Ադրբեջանը հրաժարվում է վերացնել Թուրքիայի հետ վիզային ռեժիմը

Ադրբեջանը հրաժարվում է վերացնել Թուրքիայի հետ վիզային ռեժիմը
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե Թուրքիան եւ Ադրբեջանը փոխադարձաբար հանում են վիզային ռեժիմը, չի համապատասխանում իրականությանը։



Թուրքական Haber27-ի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք քննարկվե՞լ է վիզաների փոխադարձ վերացման խնդիրը։ «Իհարկե, վիզաների հետ կապված թեման քննարկել ենք։ Սակայն այս պահին Ադրբեջանը որոշ նկատառումներ ունի եւ այդ հարցի լուծումը հետաձգվում է։  Դրա հետ կապված մանրամասները մեր համապատասխան մարմինները կքննարկեն եւ, հուսով եմ, առաջիկայում լուծում կստանան»-պատասխանել է Թուրքիայի նախագահը։



Թուրքական մամուլում ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ նույնիսկ Ռուսաստանը հանեց Թուրքիայի հետ վիզային ռեժիմը, իսկ Ադրբեջանը «ոչ» է ասում։



News.am