Թուրքական նոր քարտեզներ. Վանը, Էրզրումը եւ Արարատը ներկայացված են Հայաստանի կազմում

Թուրքական նոր քարտեզներ. Վանը, Էրզրումը եւ Արարատը ներկայացված են Հայաստանի կազմում
Թուրքական ամենառեյտինգային «Գայլերի հովտի որոգայթ» ֆիլմի ազդագրում  ներկայացվում է, թե ինչպիսին կլինի Թուրքիան 2023-ին` ամերիկյան, իսրայելական եւ եվրոպական  տարբերակներով: Բոլոր տարբերակներում էլ Թուրքիան բաժանվում է 3 մասի: Ֆիլմի ազդագրում ներկայացված 2023 թվականի 3 քարտեզներում էլ պատմական Հայաստանի զգալի հատվածը ներառված է Հայաստանի կազմում։



ԱՄՆ-ի տարբերակի համաձայն,  Վանը, Արարատը եւ Էրզրումը Հայաստանի կազմում են, իսկ Մալաթիան, Դիարբեքիրը, Թունջելին եւ Շանլըուրֆան՝ Քուրդիստանի կազմում։ Եվրոպայի տարբերակը, ըստ ֆիլմի ռեժիսորների, ավելի հետաքրքիր է, որտեղ Ստամբուլը ինքնավար է դարձել, իսկ Քուրդիստանի եւ Մեծ Հայաստանի կողքին կա նաեւ հունական Պոնտոսը։ Վերջում ֆիլմի ռեժիսորները չեն մոռացել երջանիկ ավարտի մասին եւ ամբողջ երկրագունդը դարձրել են Թուրքիայի հանրապետություն։



News.am