Ճանապարհորդ այծը Facebook-ում իր էջն ունի

Ճանապարհորդ այծը Facebook-ում իր էջն ունի
Ավելի քան մեկ շաբաթ Միսսուրի նահանգի Մեխիկո քաղաքի շրջակայքում թափառող անտուն այծը Facebook սոցիալական ցանցում իր անձնական էջն ունի: Facebook-ի էջը հայտնվել է օրերս: Բառացիորեն մի քանի օր անց նրա էջի այցելուների թիվն անցել է վեց հազարը: Կենդանու անունից գրառում կատարողները պատմում են նրա ճամփորդության մասին և նկարագրում այն ամենը, ինչ տա տեսնում է այդ ընթացքում: Այծի գրառումներից մեկում նշվում է , որ այն պահից սկսած, երբ նրան սկսել են առավել շատ ուշադրության արժանացնել, նա սկսել է հասկանալ Պերիս Հիլթոնին, որին հետապնդում են պապարացիները:



Առաջին անգամ այծին Մեխիկոյում նկատել են օգոստոսի 21-ին ստորգետնյա անցումի մոտակայքում: Կենդանու մասին տեղյակ են պահել բնության պահպանության ծառայությանը, որից հետո ծառայության աշխատակիցները սկսել են այծի փնտրտուքը, սակայն առայժմ չի հաջողվել նրան գտնել: