Միանձնուհիները` սերֆինգի սիրահարներ

Միանձնուհիները` սերֆինգի սիրահարներ
Փենսելվանիայի միանձնուհիները կմասնակցեն սերֆինգի (ալիքասահք) մրցումներին, որը կկայանա Նյու-Ջերսիում սեպտեմբերի 11-ին: Միջոցառումը բարեգործական է. տոմսերի վաճառքից և հուշանվերների իրացումից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի միանձնուհիների ենթակայության տակ գտնվող մանկատանը:



Առաջին անգամ  Միանձնուհիների Սերֆինգի Միջազգային Մրցույթն անց է կացվել 1996 թվականին այդ սպորտաձևի մի խումբ սիրահարների կողմից, որոնք որոշել էին մանկատան համար գումար հավաքել: Իր գոյության տարիների ընթացքում մրցույթը դարձել է բավական հանրահայտ. մրցույթին մասնակցում են ավելի քան հարյուր սպորտի սիրահար /սերֆեր/ և մի քանի հարյուր հանդիսատես: Միջոցառման մուտքի տոմսն արժե 35 դոլար:



Հաճախորդների մոտ առավել մեծ պահանջարկ վայելում են սերֆի վրա կանգնած միանձնուհի Ջեյմս Դոլորեսի պատկերով շապիները: Չնայած, որ միանձնուհին սերքֆինգով չի զբաղվում, նա հաճույքով լուսանկարվում է սերֆին կանգնած: