Մոսկովյան ռեյդ. 400 ընդդիմադիրներից 60-ը ձերբակալված են

Մոսկովյան ռեյդ. 400 ընդդիմադիրներից 60-ը ձերբակալված են
Երեկ Մոսկվայի Չայկովսկու անվան դահլիճի շրջակայքում հավաքված ընդդիմադիր ակտիվիստներից 60-ից ավելին ձերբակալվել է ոստիկանության կողմից: Ընդդիմադիրները եւ իրավապաշտպանները տեւական ժամանակ է, ինչ փորձում են ցույց անել ի պաշտպանություն Ռուսաստանի Սահմանադրության 31-րդ հոդվածի, որով ամրագրված է քաղաքացիների՝ ժողովներ եւ ցույցեր իրականացնելու իրավունքը: Մոսկվայի քաղաքապետարանը թույլ չի տվել քաղաքացիներին բողոքի ակցիա անել, սակայն մոտ 400 ընդդիմադիրներ դուրս են եկել Տրիումֆ հրապարակ, որից հետո տեղի է ունեցել բախում քաղաքացիների եւ ոստիկանական ուժերի միջեւ:



Ի դեպ ի պաշտպանություն ձերբակալվածների, ի դեպ, Լոնդոնում փոքրիկ միտինգ են անցկացրել ռուսաստանյան շնորհազրկված գործարարները` օլիգարխ Բորիս Բերեզովսկու եւ "Եվրոսեծ" ընկերության նախկին սեփականատեր Եվգենի Չիչվարկինի գլխավորությամբ: