«Վիագրան» 20.000 դոլարն արդեն աշխատում է 10 րոպեում

«Վիագրան» 20.000 դոլարն արդեն աշխատում է 10 րոպեում
Մոսկվայի էլիտար ռեստորաններից մեկի բացման ժամանակ տեղի է ունեցել ռուսական ամենասեքսուալ խմբերից մեկի՝ «Վիագրայի» մենահամերգը, որի ժամանակ աղջիկներն իրենց 10 րոպեանոց ելույթի համար վաստակել են 20.000 դոլար: Իսկ խմբի ամենասեքսուալ մասնակիցներից մեկը՝ Նադեժդա Գրանովսկայան, նույնիսկ չէր հասցրել մաքրել իր բեմական շպարը, որովոհետև ռեստորան էր շտապել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Սառույց և կրակ» գեղասահքի շոուից, ինչն էլ արդյունքում գնահատվել էր թե՛ հանդիսատեսի կողմից և թե՛ վարձատրվել կազմակերպիչների կողմից: «Վիագրա» խումբը շարունակում է գլխավորել շոուբիզնեսում ամենաշատ վարձատրվող արտիստների ցուցակը: Որքան էլ  չի կարելի ուրիշի փողերը հաշվել, բայց դե ինչ անենք, աչք ա` տեսնում ա, սիրտ ա` ուզում ա: