1.5 տարի՝ ճանապարհային ոստիկանին «կերակրելու» համար

1.5 տարի՝ ճանապարհային ոստիկանին «կերակրելու» համար
Իժեւսկի բնակչուհի Տատյանան, դեմ է գնացել ճանապարհային ոստիկաններին կաշառելու ավանդական ձևին, երբ գումար չունենալու պատճառով պետավտոտեսուչին  առաջարկել է «կերակրել» նրան ամբողջ տարի: Պարզվում է՝ առանց վարորդական իրավունքների մեքենան վարող Տատյանան աշխատում է հանրային սննդի կետում և ակտ գրելու սպառնալիքի տակ որոշել է պետավտոտեսուչին կաշառել ձեռքի տակ եղածով՝ սնունդով:



Բայց հաստլիկ տեսուչը ոչ միայն հրաժարվել է ողջ տարվա անվճար սննդի «աբոնեմենտից», այլև աղջկա առաջարկած առձեռն ոչ այնքան շատ գումարից: Ավելին՝ կաշառք տալու փորձը նկարահանվել է և խեղճ Տանյայի դեմ քրեական գործ է հարուցվել: Արդյունքում դատարանը հրապարակել է վճիռը՝ 1.5 տարվա ազատազրկում՝ պետավտոտեսուչին կաշառելու փորձի համար: