Կոլումբիացի ոստիկանները ձերբակալել են թութակի

Կոլումբիացի ոստիկանները ձերբակալել են թութակի
Կոլումբիայում թմրանյութերի մաֆիայի դեմ կատարված հերթական օպերացիայի ժամանակ, ոստիկանները ձերբակալել են փետրավոր մի հանցագործի, ով այնքան էլ մարդ չէ, այսինքն կենդանական աշխարհից է, այն էլ՝ թութակ: Գույնզգույն թռչունն աշխատակիցների ուշադրությունը գրավել է այն ժամանակ, երբ սա անդադար սկսել է գոռալ՝ փախեք, թե չէ կբռնեն: Այդպիսով խոսուն-թռչունը միանգամից հայտնվել է վանդակում:



Ինչպես տեղեկացնում են ոստիկանության աշխատակիցները, հանցագործ թութակն արդեն բաժանմունքում նրանց մի քանի ժամ շարունակ վազացրել է իր հետևից: Ինչպես նշել են ոստիկանները, դա առաջին դեպքը չի, երբ փետրավորներին ներքաշում են հանցավոր բիզնեսի մեջ: Նրանց հավաստմամբ, Կոլումբիայում կան ավելի քան 1.000 թռչուններ` հատուկ նարկոդիլլերների կողմից վարժեցված: