Տեֆի 2010. «Առաջինը» առաջինն է

Տեֆի 2010. «Առաջինը» առաջինն է
Մոսկվայում կայացել է ազգային հեռուստատեսային «Տեֆի 2010» մրցանակաբաշխությունը, որի գրեթե բոլոր մրցանակները, ինչպես եւ նախորդ անգամ բաժին են հասել «Առաջին ալիքին»: «Ֆիլիմի/սերիալի պրոդյուսեր» անվանակարգում «Ոսկե Օրֆեյը» ստացել է «Առաջինի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը` «Դպրոցը» ֆիլմաշարի վրա կատարված աշխատանքի համար: Էռնստի հետ միասին, որպես երկրորդ պրոդյուսեր, «Դպրոցի» համար մրցանակ է ստացել նաեւ Իգոր Տոլստունովը: Հատկանշական է, որ ֆիլմաշարի ռեժիսոր Վալերիա Գայ Գերմանիկան համապատասխան անվանակարգում մրցանակի չի արժանացել:



Լավագայուն տեղեկատվական-ժամանցային ծրագիր է ճանաչվել «Առաջինի» «Պրոժեկտորփերիսհիլթոն» ծրագիրը, մրցանակ է ստացել նաեւ այս նախագծի ստեղծագործական կոլեկտիվը` լավագույն սցենար անվանակարգում: «Մեծ տարբերություն» շոուն, որը նույնպես «Առաջին ալիքի» նախագծերից է, մրցանակի է արժանացել լավագույն պրոդյուսերական աշխատանք անվանակարգում: