Թուրք ոստիկաններն ամբողջ գիշեր բռնաբարել են բերման ենթարկված ադրբեջանուհուն

Թուրք ոստիկաններն ամբողջ գիշեր բռնաբարել են բերման ենթարկված ադրբեջանուհուն
Թուրք իրավապահները Ստամբուլում բերման են ենթարկել և բազմիցս բռնաբարել են 32-ամյա ադրբեջանցի մի կնոջ: Այս մասին տեղեկացնում է Aksam («Աքշամ») թերթը: Թուրքական պարբերականի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Ավջըլար թաղամասում: Ստամբուլի ոստիկանության բարոյական նորմերի և մոլախաղերի հարցերով զբաղվող վարչության 4 աշխատակից խուզարկություն են անցկացրել խորտկարաններից մեկում և ոստիկանական բաժանմունք տանելու պատրվակով 11 հոգու նստեցրել միկրոավտոբուսը:



Սակայն թուրք իրավապահները ճանապարհին իջեցրել են 10 ուղևորներին` թողնելով միայն ադրբեջանցի կնոջը, որին էլ տարել են անտառ և ողջ գիշեր բռնաբարել: Aksam-ի տեղեկացմամբ` «բարոյականության» պահապաններն այդքանով չեն բավարարվել: Ադրբեջանցի կնոջն առավոտյան տարել են մեկ այլ վայր և շարունակել խրախճանքը: Թուրք ոստիկանների ձեռքից մի կերպ ազատված ադրբեջանցին դիմել է ոստիկանություն: Թուրքական դատախազության հրահանգով բոլոր 4 իրավապահները ձերբակալված են: Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն:



Tert.am