Յանուկովիչը նորից ծիծաղելի դրության մեջ է հայտնվել

Յանուկովիչը նորից ծիծաղելի դրության մեջ է հայտնվել
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որը հայտնի է իր հետաքրքիր տեքստերով (մի անգամ, օրինակ, Չեխովին հայտարարել էր հայտնի ուկրաինացի պոետ), Կանադայի վարչապետ  Սթիվեն Հարփերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ շփոթել է նրա անունը: «Ես երջանիկ եմ ուկրաինական հողի վրա ողջունել պարոն Գայպերին»,- ասել է նա: Այնուհետեւ խոսք է վերցրել ինքը` Հարփերը: Սկզբում նա իր ելույթն ունեցել է ֆրանսերենով (դահլիճում հնչել է ուկրաիներեն սինխրոն թարգմանությունը), իսկ հետո կրկնել է նույն խոսքն անգլերեն: Յանուկովիչը, կարծես թե, չի հասկացել, որ դա նույն տեքստն է, եւ պահանջել է` «Թարգմանեք, խնդրեմ»:

Յանուկովիչն ընդհանրապես հաճախ է շփոթում ազգանունները: Օրինակ վերջերս Յալթայում կայացած գագաթաժողովի ժամանակ նա անհարմար վիճակի մեջ է հայտնվել` Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյա Շտեֆան Ֆյուլեին անվանելով «պարոն Ֆիլե»: