Օբամայի աշխատակազմում աշխատում է 150 միասեռական

Օբամայի աշխատակազմում աշխատում է 150 միասեռական
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմում ռեկորդային թիվ են կազմում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող պաշտոնյաները: Ներկայումս նախագահի աշխատակազմում աշխատում է սեռական փոքրամասնությունների 150 ներկայացուցիչ: Բիլ Քլինթոնի կառավարման ժամանակ իշխանության բարձր մարմիններում կար ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ընդամենը 140 մարդ: Ընդ որում, Օբաման Սպիտակ Տանն անց է կացրել միայն իր կառավարման ժամկետի կեսը, իսկ Քլինթոնը երկու անգամ  ընտրվել է նախագահ:



Օբաման, իր երդման արարողությունից հետո, Կադրերի վարչության ղեկավար  նշանակեց համասեռամոլ Ջոն Բերրիին, ով Վաշինգտոնի Սմիթսոն կենդանաբանակայն այգու նախկին տնօրենն էր: Բնապահպանական քաղաքականության խորհուրդը ղեկավարում է լեզբուհի Նենսի Սաթլին, իսկ Առեւտրի նախարարության ավագ խոհրդական Ամանդա Սիմփսոնը տրանսսեքսուալ է:



News.am