Կրծողներն ու գորտերը վերականգնում են պոտենցիան

Կրծողներն ու գորտերը վերականգնում են պոտենցիան
Կորեայում պոտենցիայի վերականգնման եւ սեռական ակտիվությունը կարգավորող հեղուկ են ստեղծել: Այն բաղկացած է բրնձի գինու մեջ եփված նորածին կրծողներից, որոնք հնեցվում են մի քանի տարի: Սեռական կյանքում խնդիրներ ունեցող տղամարդկանց համար փրկարար այս հեղուկը արտասովոր տհաճ համ ու հոտ ունի, սակայն առանձնանում է իր արդյունավետությամբ: Մասնագետները գաղտնազերծել են մեկ այլ փրկարար հեղուկի բաղադրատոմսը, որը պատրաստում են պերուական գորտերից: