53 զոհ

53 զոհ
Չինաստանի ամենամեծ քաղաքում` Շանհայում, այրվել է 28 հարկանի բնակելի շենք: Լրատվամիջոցները պարբերաբար թարմացնում են մահացածների վերաբերյալ տեղեկությունները: Ըստ վերջին հրապարակումների` վերջին տարիներին Չինաստանի ամենալայնածավալ հրդեհի զոհ են դարձել 53 քաղաքացիներ: Ականատեսների վկայությամբ` մարդիկ դուրս են թռել պատուհաններից`  հրդեհից փրկվելու հույսով: Եվս 70 մարդ այրվածքներ են ստացել եւ գտնվում են հիվանդանոցներում: