Մոտենում է Տիրոջ դատաստանի ժամանակը

Մոտենում է Տիրոջ դատաստանի ժամանակը
Աստանայում Ղարաբաղի հարցի շուրջ հնարավոր զարգացումների վերաբերյալ քննարկում կազմակերպելու նպատակով նոյեմբերի 9-ին «Ազատամարտի եղբայրությունը»  դիմել էր Թեքեյան կենտրոն՝ մեծ դահլիճը նոյեմբերին 18-ին մեկ ժամով վարձակալելու համար: Ստացանք համաձայնություն եւ կատարեցինք համապատասխան վճարումը:



Այսօր` նոյեմբերի 16-ին, Թեքեյան կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանը խնդրեց հանդիպում: Սկզբում Ծուլիկյանն ասաց, որ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը զանգահարել է իրեն եւ հրահանգել մերժել «Ազատամարտի եղբայրության» դիմումը եւ մեզ դահլիճ չտրամադրել: Ճշտեցինք, որ նման զանգ չի եղել: Որից հետո Ծուլիկյանը ներկայացրեց մերժման այլ պատճառ, ըստ որի՝ իրեն դահլիճը մեզ տրամադրելն արգելել է Թեքեյան կենտրոնի սեփականատերը` ոմն անգլիաբնակ հայ: Իսկ վերջինիս զանգահարել են նախագահականից եւ ասել, որ եթե ձեր տարածքում նման հավաքներ անցկացվեն, ապա ինքը կզրկվի վարկերից եւ խնդիրներ կունենա իշխանության հետ:



Նախագահական ասելով՝ մենք հասկանում ենք Սերժ Սարգսյանին: Պարոն Սարգսյան, ուզում ենք իմանալ պատճառը:



20-րդ դարի սկզբին անգլիացիները թուրքերի ձեռքով կազմակերպեցին Հայոց ցեղասպանությունը: Նաեւ արգելեցին Զորավար Անդրանիկին մտնել Ղարաբաղ՝ օգնության: Հետո խնդիրներ ստեղծեցին նրա համար: Գուցե այսօր էլ Ձե՞ր միջոցով են ուզում Ղարաբաղը կործանել:



Մոտենում է Տիրոջ դատաստանի ժամանակը: Երեւի Տավիստոկի ինստիտուտն անհանգստացած կլինի գալիք արհավիրքներից: Ձեռքներդ հեռու պահեք Տիրոջ ժողովրդից, եթե ուզում եք փրկության հույս ունենալ:



«Ազատամարտի եղբայրության»

դաշտային հրամանատարների խորհուրդ