«Կոնվերս բանկում» խախտումներ այնուամենայնիվ եղել են

«Կոնվերս բանկում» խախտումներ այնուամենայնիվ եղել են
Երեկ մեր թերթի «Ուր է կորել «Կոնվերս բանկին» վստահված ոսկին» հրապարակմանն ի պատասխան «Կոնվերս բանկից» նման գրություն ենք ստացել. ««Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բանկի կողմից հայտարարություն է ներկայացվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնին այն մասին, որ բանկի «Արմավիր» եւ «Մեծամոր» մասնաճյուղերում հերթական ստուգման ժամանակ հայտնաբերվել են ոսկու եւ/կամ թանկարժեք քարերի գրավով ապահովված վարկերի դիմաց գրավադրված ոսկյա իրերի քանակի անհամապատասխանություններ կոնկրետ հաճախորդների գծով:



«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հաստատում է, որ, բացի վերոնշյալից, անհամապատասխանության այլ դեպքեր մնացած վարկառուների գծով չեն հայտնաբերվել, եւ հաճախորդների կողմից գրավադրված ոսկյա իրերը պատշաճ վիճակում են, գտնվում են բանկի հուսալի պահպանության եւ հսկողության ներքո»:



Հիշեցնենք, որ մեր տեղեկատվության համաձայն բանկի՝ Արմավիրի մասնաճյուղի գործունեության հետ կապված քրգործ է հարուցվել, եւ մի շարք խախտումներ են հայտնաբերվել, մասնավորապես, վարկերի տրամադրման, ոսկու գրավադրման եւ այլ հարցերում: