Վրաստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ

Վրաստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ
Վրաստանի իշխանությունները պատրաստ են համագործակցել ռուսական պատկան մարմինների հետ` այս տարվա աշնանը երկրի տարածքում տեղի ունեցած պայթյունների շարքի հետաքննության շրջանակներում, այսօր հայտարարել է Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն: Վրաստանի ՆԳՆ-ն դեկտեմբերի 4-ին ձերբակալել էր 6 հոգու, որոնք մեղադրվում են Թբիլիսիում պայթյուններ իրականացնելու մեջ: Վրացական ՆԳՆ-ի տվյալներով, պայթյուններն իրականացնողներին հավաքագրել է ռուսական բանակի մայոր Եվգենի Բորիսովը: «Վրաստանի կառավարությունը հայտնում է Ռուսաստանի Ֆեդերացիայի համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցելու իր լիարժեք պատրաստակամությունը այս գործի քննության շրջանակներում»,- ասել է Մանջգալաձեն: