Ռուս ազգայնականները հարձակվել են հայերի վրա

Ռուս ազգայնականները հարձակվել են հայերի վրա
Շաբաթ օրը Մոսկվայում հազարավոր ազգայնականների կողմից կազմակերպված անկարգություններից տուժել են նաեւ 15-ամյա երկու հայ տղաներ՝ Գագիկն ու Ռուբենը: «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ համադասարանցիներ Գագիկն ու Ռուբենը ռուս, ադրբեջանցի եւ վրացի ընկերների հետ «Մանեժնայա» հրապարակի սրճարաններից մեկում Գագիկի ծննդյան օրն են նշել: Երբ պատանիները դուրս են եկել սրճարանից, նրանց վրա են հարձակվել մոտ 100 ազգայնականներ:






Ոստիկաններին հաջողվել է փրկել տղաների կյանքը, նրանք ստիպված են եղել թաքնվել շտապօգնության ավտոմեքենայի տակ: Այդ կադրերն արդեն հայտնվել են համացանցում, դրանք ցուցադրվել են նաեւ հեռուստատեսությամբ: Գագիկի վիճակը միջին ծանրության է` նա ունի վնասվածքներ, առավել ծանր է նրա ադրբեջանցի ընկերոջ վիճակը, ում մեջքից դանակահարել են: