Բարբին գեյ ընկեր կունենա

Բարբին գեյ ընկեր կունենա
Հայտնի «Բարբի» եւ «Քեն» տիկնիկների արտադրող «Mattel» ընկերությունը պատրաստվում է վաճառքի հանել իր նոր ստեղծագործությունը՝ միասեռական տիկնիկին, որին անվանել են Էնդի Միլզ: Ինչպես հաղորդում է «Qerty» կայքը, Էնդին հագնված է գեյի նման՝ գծավոր կոստյում, վերնաշապիկ եւ փողկապ, իսկ աչքերին՝ սեւ լայն ակնոց: Աշխարհում առաջին գեյ խաղալիքի արժեքը կազմում է մոտ 170 ԱՄՆ դոլար: Մինչ օրս «Քենն» այդ ընկերության արտադրած միակ տղամարդ տիկնիկն էր: Հիմա նրան կարող է միանալ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող եւ Նյու Յորքում երեկոներ կազմակերպող գեյ-տիկնիկը: