Կոսովոյի վարչապետը զբաղվել է մարդկանց օրգանների վաճառքով

Կոսովոյի վարչապետը զբաղվել է մարդկանց օրգանների վաճառքով
ԵԽԽՎ-ն եկել է այն եզրակացության, որ Կոսովոյի վարչապետը ավազակ է: Այս միջազգային կազմակերպությունը պատրաստվում է գանգստեր ճանաչել Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչիին, որը զբաղվում է մարդկանց օրգանների վաճառքով, պատվերով սպանություններով և դրամաշորթությամբ: Անձամբ Տաչիի շրջապատի ղեկավարությամբ Կոսովոյի ազատագրական բանակի  զինյալները զբաղվել են մարդկանց առևանգմամբ` ներքին օրգանների վաճառքի նպատակով, այդ եզրակացության է եկել ԵԽԽՎ Կոսովոյի հարցով համազեկուցող Դիկ Մարտինը:







Շվեյցարացի սենատոր Դիկ Մարտինը գալ երեքշաբթի հանդես կգա զեկույցով մարդկանց օրգանների վաճառքի մասին: Երկու տարվա ընթացքում կատարած հետազոտությունների արդյունքում փորձագետներն եկել են այն եզրակացության, որ 1990-ականների վերջում վարչապետը գլխավորել է մաֆիոզ խմբավորում: Կոսովոյի կառավարությունը հայտարարել է, որ զեկույցն «անհիմն է» և «վարկաբեկող»: