2010 թվի դափնեկիրները

2010 թվի դափնեկիրները
Հայաստանի մարզական լրագրողների հարցման արդյունքներով որոշվել են «Մրցաշրջան 2010»-ի տասը լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 47 լրագրողներ:



10 լավագույնների անվանացանկն այսպիսին է.



1. Տիգրան Գ. Մարտիրոսյան, ծանրամարտ, 462 միավոր

2. Լեւոն Արոնյան, շախմատ, 399

3. Արսեն Ջուլֆալակյան, հ/հ ըմբշամարտ, 311

4. Յուրի Պատրիկեեւ, հ/հ ըմբշամարտ, 253

5. Հրաչիկ Ջավախյան, բռնցքամարտ, 230

6. Աշոտ Դանիելյան, սամբո, 183

7. Մելինե Դալուզյան, ծանրամարտ, 141

8. Գեւորիկ Պողոսյան, ծանրամարտ, 131

9. Ռոման Ամոյան, հ/հ ըմբշամարտ, 116

10. Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտ, 112:



Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը:



Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են եւս 10 մարզիկների անուններ. ֆուտբոլիստներ Հենրիկ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Կառլեն Մկրտչյան, Գեւորգ Ղազարյան, սամբիստներ Վաչիկ Վարդանյան, Տիգրան Կիրակոսյան,ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյան, Արա Խաչատրյան, Սմբատ Մարգարյան, բասկետբոլիստ Քրիստինե Քեփենեկյան:



Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիա