Շվեդ հոգևորականին մեղադրում են պոռնոգրաֆիկ շապիկ կրելու մեջ

Շվեդ հոգևորականին մեղադրում են պոռնոգրաֆիկ շապիկ կրելու մեջ
Կաթոլիկ եկեղեցու Ստոկհոլմի թեմը բողոք է ստացել մի հոգևորականի մասին, որին տեսել են հոգևոր այրի համար ոչ պարկեշտ հագուստով: Ֆրանսիական ուղևորության ժամանակ, նա հագել էր շապիկ, որի վրա գրված է եղել շվեդական պոռնոգրաֆիկ ֆիլմի անվանում` "Fаbodjаntan": Այդ շապիկով նկարը դրված է եղել հոգևորականի Facebook սոցիալական ցանցի  էջում: Գրում է The Local-ը: Հոգևորականը ամեն տարի գնում է Ֆրանսիա իր հոտի՝ հիմնականում երեխաների և դեռահասների հետ:



Հատկանշական է, որ բացի "Fаbodjаntan" գրառումից շապիկին նաև գրված է եղել "Akta svensk hardporr", որը թարգմանաբար նշանակում է «Իսկական շվեդական կոպիտ պոռնո»: Այդ իսկ պատճառով կարելի է եզրակացնել, որ հոգևորականը իմացել է շապիկի վրայի գրառումների իմաստը: