Ասանժի փաստաբանի խոսքերով, գրավի կեսը հավաքվել է

Ասանժի փաստաբանի խոսքերով, գրավի կեսը հավաքվել է
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանը հայտնել է, որ վերջինիս կողմնակիցները հավաքել են անհրաժեշտ գումարի մոտ կեսը, որը պիտի մուծվի որպես գրավ նրա ազատ արձակման դիմաց։ Ասանժը ձերբակալվել էր Լոնդոնում՝ Շվեդիայի դիմումի համաձայն, որտեղ որ նրան կասկածում են սեքսուալ բնույթի հանցագործություններ կատարելու մեջ։ Չորեքշաբթի օրը Լոնդոնի դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին. գրավի չափը կազմում է 200 հազար ֆունտ։ Սակայն շվեդական դատախազությունը բողոքարկել է այդ որոշումը, և Ջուլիան Ասանժը դեռ մնում է կալանքի տակ։ Մինչդեռ, ըստ փաստաբանի, Ասանժի կողմնակիցները մոտ ժամանակներս արդեն հավաքած կլինեն անհրաժեշտ ողջ գումարը։