Վազգեն Խաչիկյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Վազգեն Խաչիկյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել
Մենք գրել էինք, որ Սոցիալական պետական ծառայությունում ստուգումները շարունակում է ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչությունը, խախտումների հսկա փաթեթ է գոյացել: Մեծ թիվ են կազմում «մեռյալ հոգիներին» թոշակ տալու փաստերը. դրանց մեջ կան իսկապես մահացածներ եւ մարդիկ, որոնք տարիներ առաջ հեռացել են Հայաստանից: Ընդ որում, մահացածների վերաբերյալ հատուկ տեղեկանք- գրություններ են վերցվել նրանց հարազատներից, որոնք գրել են, որ իրենց մայրը, հայրը, սկեսուրը, հարեւանը մահացել է 1988 կամ 1993 թվին: Սակայն դա չի խանգարել, որ մահացածը տարիներ շարունակ թոշակ ստանա:



Կոպիտ հաշվարկներով՝ խոսք է գնում պետբյուջեից տարեկան մի քանի միլիոն դոլար յուրացնելու մասին: Թե ում գրպանն է գնացել այդ փողը՝ ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի՞, թե՞ մասնաճյուղերի տնօրենների, պետք է պարզեն իրավապահները: Իսկ մինչ այդ, երեկ Վազգեն Խաչիկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին եւ նրա պահանջով աշխատանքից ազատվելու դիմում գրել: