Զինվորներին կարտոֆիլի փոխարեն կարտոֆիլի փոշով են կերակրելու

Զինվորներին կարտոֆիլի փոխարեն կարտոֆիլի փոշով են կերակրելու
Հայկական բանակի նյութատեխնիկական մատակարարումը ավանդաբար եղել է ամենախոցելի ոլորտը, որտեղ մեծ փողեր են շրջանառվել եւ մեծ մեքենայություններ են իրականացվել: «Գնումների մասին» օրենքի ընդունումից հետո այն իբր կանոնակարգելու փորձեր են արվել: Ասենք, հիմա նախապես հայտարարվում են մրցույթներ, որոնց մասին հայտարարությունները տեղադրվում են ՊՆ կայքում, եւ դրանցում «հաղթողները» ձեռք են բերում բանակին մատակարարելու բաղձալի իրավունքը, սակայն այդ ամենը մեծ մասամբ ֆիկցիա է, քանի որ տենդերները շահում են նախապես որոշված անձինք, որոնք նաեւ տիրապետում են «ատկատների» սկզբունքին:



Մենք այս թեմային հետագայում հանգամանալից կանդրադառնանք, այսօր ներկայացնենք միայն մի փաստ: Աշնանը կարտոֆիլի մատակարարման համար հայտարարված մրցույթում  ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը հրաժարվել է 140 դրամի կարգի գումար վճարել այդ ամենաշատ օգտագործվող բանջարեղենի համար եւ այժմ կարտոֆիլի մատակարարման իրավունքը տրամադրվել է մի կազմակերպության, որը ոչ թե բուն բանջարեղենը, այլ կարտոֆիլի փոշի է մատակարարելու բանակին, որի գինը 300 դրամ է: Անշուշտ՝ տնտեսելու առումով մեկ կիլոգրամ փոշին ավելի շատ զինվոր կկերակրի, բայց թե արդյունքում առողջական ինչ խնդիրներ կունենան բանակում ծառայողները, ոչ մեկին չի հետաքրքրում: