«Եվրատեսիլի» թեկնածու երգերն արդեն հայտնի են

«Եվրատեսիլի» թեկնածու երգերն արդեն հայտնի են
Արդեն պարզ են Դուսելդորֆում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթում հայաստանյան երգի լավագույն 4 թեկնածու երգերի հեղինակների անունները: Էմմին փետրվարի 26-ին, ժամը 21:30-ին Հ1-ի ուղիղ եթերում ներկայացնելու է Վահրամ Պետրոսյանի, Դեր Հովայի, Ապրիկոտայի եւ Մարտին Կեսիցիի (Գերմանիա) ստեղծագործությունները: «Եվրատեսիլին» մասնակցող երգն ընտրվելու է ուղիղ եթերում՝ հեռուստադիտողի եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ՝ 50:50 հարաբերությամբ: Ամենաշատ ձայներ հավաքած երգն էլ ստանալու է «Եվրատեսիլ 2011»-ի ուղեգիրը: Նշենք, որ հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը ընտրությունը կատարել էր հայտ ներկայացրած 70 երգերից: