Նորից ավտոերթ

Նորից ավտոերթ
Այսօր Վանաձորում կրկին ավտոերթ են անցկացնելու վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները: Կազմակերպիչը «Ժառանգություն» կուսակցությունն է: Կուսակցության ԱԺ խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը ասել է: «Չկա իշխանություն առանց ժողովրդի, եթե ժողովուրդը դուրս գնաց երկրից, ո՞ւմ են կառավարելու» ու հավելել, որ այսօրվա իշխանություններն  ընդունակ չեն լսելու ընդդիմադիր պատգամավորի ձայնը։



Մեր թղթակցի հետ զրույցում Ա.Մարտիրոսյանն ասել է նաեւ. «Վաղվա բողոքի ակցիային ներկա են լինելու «Ժառանգության» պագամավորները, մենք եկել ենք իրենց պաշտպանելու՝ ինչպես միշտ»։ Ավտոերթին մասնակցելու են ոչ միայն լոռեցի վարորդները, այլեւ լինելու են Գյումրիից, Ստեփանավանից, նաեւ Սեւանից։ Ի դեպ, «Ժառանգությունը» մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է պատրաստվում ներկայացնել ԱԺ քննարկմանը, որտեղ նշված հարցը կվերանայվի: