Ակցիան այս անգամ չստացվեց

Ակցիան այս անգամ չստացվեց
«Բրաբիոն ֆլորա սերվիսը» երեկ, Սուրբ Վալենտինի օրվա հետ կապված, հայտարարել էր ամենաերկար համբույրի մրցույթ, որի հաղթողը հնարավորություն էր ունենալու ընտրել ցանկացած արժեքի ծաղկեփունջ: Մրցույթի համար նշանակված ժամից անցել էր արդեն մի կես ժամ, բայց հորիզոնում դեռ միայն լրագրողներն էին:



Վերջապես գտնվեց այն քաջ ու ամոթխած զույգը, որն էլ դարձավ մրցույթի միակ մասնակիցն ու հաղթողը: Մասնակիցները 15-16 տարեկան պատանիներ էին: Խոստացված անակնկալն էլ գեղեցիկ տեսք ուներ՝ 118 հազար դրամ արժողության ծաղկային կոմպոզիցիա: «Բրաբիոն ֆլորա սերվիսի» PR մենեջեր Ծովինար Սարգսյանը նշեց, որ ակնկալիքները մեծ էին, բայց երեւի մեզ հատուկ հայի մենթալիտետն ու ամոթխածությունը թույլ չտվեցին, որ շատ զույգեր գան-մասնակցեն մրցույթին, չնայած հիշեց, որ անցած տարի նույն օրը լողազգեստներով մրցույթի ժամանակ 14 կիսամերկ տղաներ էին եկել ծաղկեփնջի հետեւից: Ստացվում է, որ կամ մեր սիրահար զույգերը չեն համբուրվում, կամ էլ «Բրաբիոնի» ակցիան այս անգամ չստացվեց: