Եթե Հովիկը չի պատվիրում, ուրեմն իր դեմ էլ չեն պատվիրում

Եթե Հովիկը չի պատվիրում, ուրեմն իր դեմ էլ չեն պատվիրում
Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս  Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ բողոքել է, թե ոմանք իր դեմ հոդվածներ են պատվիրում, ակնարկելով նախագահական նստավայրը: «Ոմանք էլ ասում են՝ դու ես իրենց դեմ հոդվածներ գրել տալիս, Հովիկ»,-հակադարձել է Սերժ Սարգսյանը: Աբրահամյանը հայտարարել է, թե ինքը որեւէ մեկի դեմ գրել չի տալիս, նման բան չկա: Ինչին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Դե, եթե դու նման բան չես անում, ուրեմն իրենք էլ չեն անում, Հովիկ»: