Ձերբակալել են բոդիբիլդեր մարմնավաճառուհուն

Ձերբակալել են բոդիբիլդեր մարմնավաճառուհուն
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ձերբակալվել է ժամանակին ամենասեքսուալ բոդիբիլդերը համարվող Ռոնդա Լի Կուարեժման: Իր մկաններով եւ ֆիզիկական ուժով զարմացնող տիկինը տարիներ շարունակ մարմնավաճառությամբ է զբաղվել, եւ ամերիկացի ոստիկաններին միայն վերջերս է հաջողվել քրեական գործ հարուցել նրա նկատմամբ:



Սպորտսմենուհուն ձերբակալելու համար ոստիկանության աշխատակիցը նրա հետ ծանոթացել է համացանցի միջոցով, որտեղ «Միսս Սփարքլ» կեղծանվամբ հանդես եկող Ռոնդան ինտիմ ծառայություններ է առաջարկում: Ոստիկանն այցելել է նրան, Ռոնդան անմիջապես պահանջել է վճարել գումարը, հետո գործի անցնել: «Հաճախորդը» սեղանին է դրել 200 դոլար, որից մեկ րոպե անց ներս են մտել ոստիկանները: Ներկայումս Ռոնդա Լի Կուարեժման ազատ է արձակվել գրավի դիմաց, սակայն նա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի:



Ծնունդով կանադացի այս կինը մեծ հաջողության է հասել 1995 թվականին Տորոնտոյում, երբ հաղթել է բոդիբիլդինգի ազգային մրցաշարում: Ուժի եւ կանացիության հրաշալի համադրության շնորհիվ 90-ականների վերջին Ռոնդան համարվում էր աշխարհի ամենասեքսուալ կին բոդիբիլդերը: «Բոդիբիլդերին այնքան գումար չեն վճարում, որքան այլ սպորտսմեններին, այդ պատճառով էլ մենք պետք է բիզնեսով զբաղվենք»,- այսպես է Ռոնդան բացատրում մարմնավաճառությամբ զբաղվելը: