Կատաֆալկ է առեւանգել

Կատաֆալկ է առեւանգել
Ղազախստանի Պավլոդար քաղաքում 27-ամյա մի տղա գերեզմանոցից դիակառք (կատաֆալկ) է առեւանգել: Նա նստել է մեքենայի ղեկին հենց այն պահին, երբ վարորդը դուրս է եկել, որպեսզի օգնի դագաղը գերեզմանին հասցնել:



«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ առեւանգողին ձերբակալել են նույն օրը, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Առեւանգման մեկ այլ հետաքրքիր դեպքի մասին է գրում «Newsru.com» կայքը: Դեպքը տեղի է ունեցել Ուկրաինայի Խարկով քաղաքում, որտեղ հարբած տղամարդը տրոլեյբուս է առեւանգել, որպեսզի շուտ հասնի տուն, սակայն 50 մետր անցնելով` տրոլեյբուսը բախվել է ծառին: Անհաջողակ «վարորդը» եւս ձերբակալված է: