ԵՄ-ն «Facebook»-ից պահանջում է բարձրացնել կոնֆիդենցիալության ապահովությունը

ԵՄ-ն «Facebook»-ից պահանջում է բարձրացնել կոնֆիդենցիալության ապահովությունը
Եվրոպական Միությունը ամենախոշոր սոցիալական ցանցից`«Facebook»-ից,  պահանջում է կոնֆիդենցիալության ապահովության բարձրացում: Եվրոպացիները ամերիկյան ցանցից մասնավորապես պահանջում են հնարավորություն տալ օգտատերերին (user) ջնջել անձնական տեղեկատվությունն ամբողջությամբ` կենսագրական տվյալները, լուսանկարները, տեսագրությունները, գրառումները:  Բրիտանական «The Guardian» թերթի փոխանցմամբ, Եվրամիությունն առաջարկում է ամրագրել օնլայն տիրույթում մոռացված լինելու իրավունքը:



Եվրամիության արդարադատության հանձնակատար Վիվիան Ռեդինգը կարծում է, որ Եվրոպայում միլիոնավոր ակտիվ օգտատետեր ունեցող «Facebook»-ը պետք է հետեւի 27 երկրներ միավորող Եվրոպական Միության` կոնֆիդենցիալության վերաբերյալ կանոններին:  ԵՄ-ը ամռան սկզբին առաջարկություններ է ներկայացնելու սոցիալական ցանցին, որում հավանաբար ներառված կլինեն կետեր` վերաբերվող անձնական տվյալների կոնֆիդենցիալությունը վերահսկելու մատչելիությանը: Եվրոպացիների կարծիքով, «Facebook»-ում դժվար է կողմնորոշվել, թե ինչպես կարելի է սահմանափակել անձնական տվյալները այլ օգտատերերի համար: Եվրամիության արդարադատության հանձնակատարն առաջարկում է անձնական տվյալների կոնֆիդենցիալությունն ապահովել ավտոմատացված համակարգի միջոցով: