«Հզոր ապագա» կուսակցությունը հանրահավաք է անում

«Հզոր ապագա» կուսակցությունը հանրահավաք է անում
Օրերս ստեղծված «Հզոր ապագա» կուսակցությունն այսօր հանրահավաք է անում  Վ. Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում: Սա այն կուսակցությունն է, որի հիմնադիր համագումարն ընթացավ յոթ մարդու մասնակցությամբ:



Կուսակցության  ղեկավար, հանրությանն անհայտ 30-ամյա Արկադի Կիրակոսյանն ասում է, որ «կուսակցությունների միջազգային պրակտիկայում եզակի նախադեպ է, երբ քաղաքական կազմակերպությունը ստեղծվում  է ժողովրդի աչքի առջեւ զանգվածային հանրահավաքի միջոցով եւ հանրության մեծ լսարանի աջակցությունն ստանալուց հետո է միայն ձեռնամուխ լինելու կուսակցության պետական գրանցման ու կուսակցաշինական գործընթացին»: