Վարդան Օսկանյանն այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին

Վարդան Օսկանյանն այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին
Երեկ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է արել Սերժ Սարգսյանին՝ հորդորել նրան, դադարեցնելու հացադուլը: Այնպես, ինչպես ժամանակին արեց  բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի դեպքում: Չնայած «այս քայլով Րաֆֆի Հովհաննիսյանն արտահայտում է Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածի հուսահատությունը եւ հեռանկարի բացակայությունը», ՀՀ նախագահի հորդորը «կնպաստի Հայաստանի ներքաղաքական իրադրության բարելավմանը, ինչպես նաեւ ելք կլինի ստեղծված իրավիճակից»,-ասել է Օսկանյանը: