Ես էլ կոդեքս ունեմ կարծես
ՀՀ իշխանությունները ինչպես որ սկսել էին գնահատել Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, այնպես էլ գնահատեցին հացադուլի դադարեցումը: Ոչինչ տեղ չհասավ, ու ոչ ոք վերեւներում չհասկացավ, թե кто этот потерпевший եւ ինչ է ուզում իրենցից:
Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորովին այլ Հայաստանում էր ու իրենք` այլ: Մոտն էլ որ գնում էին, ասես Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելում` գլխիկոր, խոհական: Հիվանդատես ո՞նց են գնում` հենց այդպես: Ու չէին մոռանում հարցնել մենակյացին` բա ե՞րբ են դուրս գրելու, որ գաս տուն, քո տեղը երեւում ա: Եվ այս ամենին զուգընթաց, չմոռացան 15 օր շարունակ ասել ու հայտարարել, թե իրենք չեն հասկանում Րաֆֆի Հովհաննիսյանի քայլի դրդապատճառներն ու իմաստը:
Րաֆֆի Հովհաննիսյանը դա լուրջ ընդունեց եւ այն, ինչ հայտարարել էր խորհրդարանում, ցուցակի ձեւով ներկայացրեց լրատվամիջոցներին ու շուրջը հավաքվածներին: Տպեց նաեւ իր թերթում ու հատուկ դրա համար նախատեսված դեղին ծանուցագրում: Հնար չեղավ` վերեւում որոշել էին, ու որոշումը ենթակա էր կատարման, այսինքն՝ չհասկանալ:
Լեւոնն ավելի ազնիվ գտնվեց: Հայտարարեց, որ ինքը գուցե հասկանար Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը, բայց քանի որ Մանդակունին չի հասկանում, ինքն էլ չի հասկանա եւ ավելորդ տեղը չի մոտենա չհասկացված մարդուն:
Մի մարդ, այնուամենայնիվ, «Ժառանգության» առաջնորդի քայլի իմաստը «հասկացել» էր: Դա Ադիբեկյան Ահարոնն էր, ով դեռ հացադուլի հաջորդ օրը հայտարարեց, թե Րաֆֆին էպատաժ է անում: Տպավորություն ստեղծվեց, որ իշխանությունն ու Լեւոնը հետեւեցին Ադիբեկյանի խորհրդին եւ, քանի որ «էպատաժ» ասվածը ցուցադրական արարք, իր անձի եւ քայլերի վրա հասարակության ուշադրությունը բեւեռել է նշանակում, սկսեցին իրենց կոդեքսներն ի ցույց դնել ու էպատաժ անել ինքզինքն:
Ինչ որ է, հացադուլն ավարտվեց, ու Րաֆֆի Հովհաննիսյանը բերանը մի կտոր հաց դրեց ի տես բոլորի:
Զարմանալի արարած է մարդը: Հիմա էլ նրա հաց ուտելը չեն կարողանում հասկանալ: Հավանաբար պիտի զոհվեր, իրեն կրակ տար, որ հավատային, թե հացադուլն անիմաստ քայլ չէ, ցուցամոլություն չէ, էպատաժ չէ վերջապես, որ այն, եթե նման քայլի է դիմում քաղաքական գործիչը, նաեւ մի քիչ քաղաքական քայլ է: Հիմա էլ չեն հասկանում, թե որոնք են հաց ուտելու դրդապատճառները` բժշկի խորհո՞ւրդը, դստեր ծննդյան օ՞րը, պայքարի առաջին փուլի ավա՞րտը: Եվ սա այն պատճառով, որ չէին հասկացել հացադուլի նստելու իմաստը: Սա էլ չհասկացողների խղճին թողնենք: Հասկացողը հասկացավ: Ինձ անձամբ խնդրում եմ չդասել ոչ հասկացողների, ոչ էլ չհասկացողների շարքը: Ես այն սերունդն եմ, որ իմ երկրի համար անկախություն եմ նվաճել ու եթե Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին չեմ նստել, ապա ոչ այն պատճառով, որ վրանում տեղ չկար, այլ այն, որ մտածում էի` խելագարվել կարելի է, ի՞նչ կարող է տեղի ունենալ, որ մարդ իր անկախ երկրում նման քայլի դիմի: Հիմա, երբ ամեն ինչ վերջացավ, ու Ազատության հրապարակում էլ վրան չկա, որ իրենց կյանքից գոհ անցորդները ծիկրակեն` տեսնելու, թե ինչ է կատարվում ներսը, ակամա ցանկություն առաջացավ որոշ կոդեքսավորների հիշեցնել իրենց էպատաժի օրերը: «Սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք ձեզ, մի խմբվեք վրանի դռան առջեւ, թողեք մարդը շնչի, առանց այն էլ սոված է, վատ է զգում, հայ-հայ է՝ մեռնում է…»,- բարձրախոսով ճղճղում էին հարթակից: Էն ժամանակ էլ մի վրան կար տեղադրված ու նրա մեջ` մի ճգնավոր, անունը` Խաչիկ Ստամբոլցյան, ով շատ սոված էր, ու աշխարհի ոչ մի Մանդակունի չէր համարձակվում նրա գլխին քարոզ կարդալ, թե դու հեչ, էս հետխորհրդային ժողովուրդն է մեղք, որ քո սովահար փռչոտ տեսքից միայն այսահարվում է, որովհետեւ կյանքում առաջին անգամ է նման բան տեսնում:
Այն ժամանակ բոլորը` սկսած փախչող խորհրդային իշխանություններից մինչեւ շշկլված հետխորհրդային ժողովուրդը, իսկ հարթակը՝ առավել եւս, հասկանում էին Խաչիկ Ստամբոլցյանին: Մենք, որ գիշեր-ցերեկ նստոտած էինք Օպերայի քարերի վրա, մենք էլ էինք հասկանում ու բարի նախանձով նայում այդ ինքնահրկիզվող էակին: Էլ ի՞նչ երկարացնեմ: Ասում են՝ օրեր անց, երբ Խաչիկ Ստամբոլցյանն արդեն խորհրդարանում էր, Վլադիմիր Մովսիսյանը նրան հանդիպել է միջանցքում եւ, տեսնելով հագի նոփ-նոր կոստյումը, հարցրել.
- Այ տղա Խաչի՞կ, էս կոստյումը քեզ որտեղի՞ց:
- Նվեր եմ ստացել, ընկեր Մովսիսյան,- արագ-արագ պատասխանել է Խաչիկը:
- Բա մենք էլ էինք նվեր ստանում, ինչո՞ւ էիք ասում, թե թալանում ենք:
Փառք Աստծո, առողջություն եւ երկար կյանք նրանց, երկուսն էլ ողջ են: Կգա՞ն արդյոք հրապարակ, որ մի երկու բառ ասեն` մեկը Մանդակունու աշակերտ Այնթապցուն, մյուսը` չհասկացող իշխանություններին: Ես ինչ-որ չեմ կարողանում հավատալ, որ կգան ու կասեն, առավել եւս չեմ կարողանում հավատալ, որ ասեն` կլսե՞ն, թե՞ էլի իրենց կոդեքսներից կախ կընկնեն` մեր լուսավոր դարում ո՞վ է տեսել մարդը հացադուլ անի: Ու երեւի սրանից եմ կոդեքսավորվում, կոդեքսավորվում ու զարմացած ահա հարց եմ տալիս Րաֆֆիին` արժե՞ր այս քաղաքական միջավայրում հացադուլ անելը:
Աշոտ ՍԱՀԱԿՅԱՆ

Կարծիքներ