Ամենալավը տրանսվիստիտների շահերն են պաշտպանում

Ամենալավը տրանսվիստիտների շահերն են պաշտպանում
Քաղաքապետարանի դիմաց՝ Կոմայգու մոտ, գիշերները կանգնող տրանսվիստիտներին այդտեղից հանելու փորձ ժամանակին արեց միայն Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, սակայն նրանք՝ իրենց հզոր հովանավորների միջոցով, արագ կարգավորեցին այդ հարցը եւ շարունակեցին «բարի» ավանդույթները:



Ավելին՝ հիմա նրանց համար հատուկ պայմաններ են ստեղծվել, որ ոչ ոք քեֆներին չկպնի: Եթե հանկարծ որեւէ խնդիր է ծագում, ասենք՝ «հաճախորդներից» որեւէ մեկը չի վճարում պայմանավորված գումարը, կամ նրանց նեղացնում են, անմիջապես խմբով գնում են Կենտրոնի ոստիկանություն, որը մի քանի հարյուր մետրի վրա է:



Այստեղ սրանք այնպիսի աղմուկ են բարձրացնում, որ ոստիկաններն անմիջապես միջոցներ են ձեռք առնում: Մեր աղբյուրն ասում է, որ նրանք անգամ մանրամասն դիմումներ են գրում, որտեղ նկարագրում են, որ այսինչը եկավ, այս գնով պայմանավորվեցինք, ինձ տարավ, այսինչ գործողություններն արեցինք, ապա իմ ծառայությունների դիմաց չվճարեց, խնդրում եմ պարտավորեցնել, որ վճարի:



Եթե հանկարծ որեւէ ոստիկան համարձակվի դիմումը չընդունել կամ միջոցներ չձեռնարկել, սրանք կիրառում են իրենց հայտնի լծակները՝ բարձրաստիճան չինովնիկներից զանգեր, հայտարարություններ, որ մենք Եվրախորհուրդ ենք մտել, եւ մեր իրավունքն է տարբեր ծառայություններ մատուցելն ու դրանց դիմաց վարձատրություն ստանալը:



Նաեւ բողոքում են ոստիկանության վերադաս մարմիններին, դիմումներ հղում  տարբեր կառույցների: Բանը հասել է այնտեղ, որ նրանց պաշտպանելու համար երբեմն ոստիկանական մեքենա են կանգնեցնում մոտակայքում, որ սրանք հանգիստ իրենց գործն անեն: Մեզ ասացին, որ տրանսվիստիտների բանակը մոտ 50-60 անձից է կազմված: