Կասկածում են երեխայի ցուցմունքներին

Կասկածում են երեխայի ցուցմունքներին
Մինչ մեր խորհրդարանում Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, ԱՊՀ երկրների խորհրդարանականները ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հովանու ներքո քննարկում են երեխաների իրավունքներին առնչվող տարբեր խնդիրներ, չորսամյա աշտարակցի աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ են կատարվում 40-ամյա տղամարդու կողմից, իսկ իրավապահները քրեական գործ չեն հարուցում՝ կասկածելով երեխայի ցուցմունքներին: