Մահացել է գլխարկը փրկելու համար

Մահացել է գլխարկը փրկելու համար
Դժբախտ պատահար է գրանցվել Սանկտ-Պետերբուրգի մետրոկայանում: Առավոտյան աշխատանքի շտապող միջին տարիքի տղամարդը մահացել է, երբ փորձել է մետրոյի ռելսերի վրայից բարձրացնել գլխարկը: Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը տղամարդու մահվան հանգամանքները պարզելու համար:



Ականատեսները հայտնել են, որ քաղաքացու գլխարկը վերջինիս անզգուշության պատճառով ընկել է ռելսերի վրա, որից հետո տղամարդը իջել է ցած` գլխարկը հանելու նպատակով:



Վայրկյաններ անց ժամանած մի քանի վագոնից բաղկացած շարժակազմը հարվածել է քաղաքացուն, որի արդյունքում նա մահացու վնասվածքներ է ստացել: