Ձերբակալություններ` Խոդորկովսկուն շնորհավորելու համար (վիդեո)

Ձերբակալություններ` Խոդորկովսկուն շնորհավորելու համար (վիդեո)
Կիրակի երեկոյան հարյուրից ավել մարդ հավաքված է եղել Մոսկվայի կենտրոնում՝ ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության հիմնադիր, ներկայումս ազատազրկման մեջ գտնվողՄիխայիլ Խոդորկովսկու ծննդյան օրը շնորհավորելու համար։ 10-30 հոգի ձերբակալվել է։ Մասնակիցները հագած են եղել կարմիր շապիկներ, որոնց վրա Խոդորկովսկու դիմանկարն է եղել եւ գրություն՝ «Ազատություն ՄԲԽ-ին» (Միխայիլ Բորիսովիչ Խոդորկովսկի)։ Նրանք ունեցել են վարդագույն եւ սպիտակ փուչիկներ՝ կրկին Խոդորկովսկու դիմանկարով։



Հրավառության սկսվելու հետ մեկտեղ հարեւան շենքերից մեկի վրա հայտնվել է Խոդորկովսկու դիմանկարով մեծ պաստառ՝ «Շնորհավորում ենք եւ մաղթում ազատություն» գրությամբ։ Ակցիային հետեւող ոստիկանները պարբերաբար ձերբակալել են լրագրողներին հարցազրույց տվող ակտիվիստներին։ Իսկ հրավառությունից հետո ձերբակալություններն ավելի են ակտիվացել։ Նշենք, որ կիրակի օրը Խոդորկովսկին նշել է իր 48-ամյակը։

Դիտել տեսանյութը