Ամենանյարդայնացնող ձայնը

Ամենանյարդայնացնող ձայնը
Նյու Յորքի Կլարկովսկյան համալսարանի գիտնականները փորձ են կատարել, որից պարզ է դարձել, թե որ ձայնն է ամենից շատ նյարդայնացնում եւ անհանգստացնում մարդկանց: Փորձին մասնակցող մի խումբ մաթեմատիկոսներ խնդիրներ են լուծել, եւ այդ ընթացքում գիտնականները տարբեր ձայներ են միացրել, օրինակ, աշխատող մեխանիզմների աղմուկը, մեքենայի շչակի, շտապօգնության մեքենայից արձակվող ձայները:



Մաթեմատիկոսներն ամենից շատ սխալներ թույլ են տվել այն ժամանակ, երբ հնչել է փոքր երեխայի ճիչը: Գիտնականները նաեւ պարզել են, որ երեխայի ճիչը նյարդայնացնում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: