Հետախուզվում է

Հետախուզվում է
Հաագայի միջազգային քրեական դատարանը հետախուզում է հայտարարել եւ ձերբակալելու հրահանգ արձակել Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի նկատմամբ, ով մեղադրվում է մարդկության դեմ գործած հանցագործության մեջ: Բացի այդ, հետախուզում է հայտարարվել նաեւ Քադաֆիի որդու՝ Սեյֆա ալ-Իսլամի եւ Լիբանանի հետախուզական ծառայության ղեկավար Աբդուլլա աս-Սենուսիի նկատմամբ:



Նշենք, որ Քադաֆիին եւ նրա որդուն ձերբակալելու թույլտվություն ստանալու համար Միջազգային քրեական գործի դատախազ Լուիս Մորենա-Օկամպոն Հաագայի դատարան էր դիմել դեռեւս այս տարվա մայիսի 16-ին: Դատախազը փաստեր է հավաքել այն մասին, որ Մուամար Քադաֆին անձամբ է հրամաններ տվել իր դեմ հանդես եկող ընդդիմադիր ուժերի նկատմամբ ռազմական ուժ կիրառելու մասին, իսկ նրա որդին եւ Լիբանանի հետախուզական ծառայության ղեկավարը վերահսկել են այդ գործողությունները:



Մեղադրական եզրակացության մեջ են մտել փաստաթղթեր, որոնք ներկայացնում են վերոնշյալ անձանց հայտնի հանդիպման պայմաններն ու հանգամանքները: