Երկու Պետրոսյան, այդքան նոր ու իրարից այդքան տարբեր (վիդեո)

Երկու Պետրոսյան, այդքան նոր ու իրարից այդքան տարբեր (վիդեո)
Նախորդ շաբաթն ինձ համար նորություններով առատ էր: Ընթերցումների էի հրավիրված, սիրով մասնակցեցի ու հասկացա, որ իրապես հաճույք է, ու բոլորովին այլ տպավորություն ես ստանում, երբ լսում ես հեղինակին` իր տեքստն ընթերցելիս: Իրենց նոր լույս ընծայված գրքերից տարբեր օրերի ու տարբեր վայրերում հանդիսականին իրենց խոսքն էին հասցնում հայտնի բանաստեղծ, հրապարակախոս, ներկայումս քաղաքականության մեջ իրեն փորձող Մարինե Պետրոսյանը եւ երիտասարդ դերասանուհի ու պարզապես տաղանդավոր գրող Նանոր Պետրոսյանը:



Չեմ ուզում գրախոսությամբ գլուխներդ ցավեցնել, մանավանդ որ դեռ հասուն խոսք ասելու պատրաստ էլ չեմ, բայց «ընթերցում» հասկացությունն ինքնին այնքան հաճելի ու տպավորիչ երեւույթ է, որ մնում է մաղթել այդ մշակույթի շուտափույթ ձեւավորումն ու տարածումը: Webtv.am-ի պատրաստած տեսանյութերը կարելի է դիտել` Մարինե Պետրոսյանի երեկոյի մասին այստեղ, իսկ Նանոր Պետրոսյանի` այստեղ: Երկուսին էլ եղել եմ, մեկից հետո նույնիսկ խոսք եմ ասել, ինձ էլ կտեսնեք: :)



Վահագն Թեւոսյան