37 տարի չի լողացել

37 տարի չի լողացել
Վարանաս քաղաքի բնակիչ, ազգությամբ հնդիկ Կայլաշ Սինգհը ոչ լողացել է, ոչ մազերն է կտրել, ոչ էլ սափրվել է՝ սկսած 1974 թվականից: Նա վստահ է, որ այսպիսով ինքն արական սեռի ժառանգի կարժանանա: Ամուսնությունից հետո Կայլաշին նման խորհուրդ է տվել տեղի իմաստուններից մեկը, ինչի արդյունքում Կայլաշը հակահիգիենիկ վիճակում է հայտնվել:



Հնդիկի կինը 7 երեխա է պարգեւել ամուսնուն` 7-ն էլ՝ իգական սեռի: Նրանց մեծ դուստրն արդեն 16 տարեկան է, բայց Կայլաշը որդի ունենալու հույսը դեռ չի կորցրել: «Նա ասում է, որ ավելի շուտ կմահանա, քան թե կլողանա մինչեւ այն պահը, քանի դեռ ես տղա չեմ պարգեւել նրան»,- ասում է Կայլաշի կինը` Կալավատի Դեւին:



Նշենք, որ կինն արդեն 60 տարեկան է եւ դժվար թե կարողանա ծննդաբերել: Ի դեպ, Կայլաշ Սինգհն ամեն օր իր կովերին է արածեցնում լեռներում` բաց երկնքի տակ: