Նոյյան տապան է կառուցում

Նոյյան տապան է կառուցում
Նիդեռլանդների բնակիչը փորձում է ճշտությամբ ստեղծել Նոյյան տապանի կրկնօրինակը: Յոհան Հոյսբերսն իր ապագա նավն անվանել է «Յոհանի տապան»: Նա տապանի ստեղծման վրա աշխատում է արդեն 3 տարի, սակայն գործն ավարտին հասցնելու համար դեռ պետք է հսկայական աշխատանք կատարի: «Յոհանի տապանը» երկարությամբ չի զիջելու ֆուտբոլի դաշտին, իսկ բարձրությամբ հասնելու է 4 հարկանի շենքի:



Եթե Յոհանին հաջողվի իրագործել ծրագրածը, նրա տապանով իսկապես հնարավոր կլինի նավարկել ծովում: Յոհանի խոսքով` տապան կառուցելու գաղափարը ծնվել է առավոտյան, երբ նա երազում տեսել է, թե Նիդեռլանդներն ինչպես է անցնում ջրի տակ: Տղան սկսել է տապան կառուցել, որպեսզի բնական աղետի դեպքում փրկի իր երկրի արժանավոր մարդկանց:



Նրանց անունները, սակայն, Յոհանը դեռեւս չի հրապարակել: