Հեռացել է՝ «ոտքը գազին սեղմած»

Հեռացել է՝ «ոտքը գազին սեղմած»
Երեկ կառավարության նիստերի դահլիճում  տեղի ունեցած Ժողովրդական կուսակցության նախաձեռնած «Ազգային ճակատ» շարժման համաժողովին ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը եկել էր 01 OS 211 համարանիշներով, վառ կարմիր արտասահմանյան «DODGE» մակնիշի սպորտային մեքենայով, որի դիմապակուն չկար ոչ ԱՊՊԱ եւ ոչ էլ տեխզննման կտրոն: Երբ մեր թղթակիցը Կարապետյանից  հետաքրքրվել է, թե երբ է նա ձեռք բերել այդ մեքենան եւ ինչ միջոցներով, Կարապետյանը ժպտացել է եւ «ոտքը գազին սեղմած», ինչպես անում են այդպիսի սպորտային մեքենաներ վարող երիտասարդները, հեռացել է: