Շահել է պետությո՞ւնը

Շահել է պետությո՞ւնը
«Եկեք մի բան արձանագրենք. այս երկխոսությունից դեռեւս ոչ իշխանությունը, ոչ էլ Հայ Ազգային Կոնգրեսը, ոչ էլ մեր ժողովուրդը ոչինչ չի շահել: Բայց շահել է մեր երկիրը, մեր պետությունը: Միջազգային ասպարեզում անսահմանորեն բարձրացել է Հայաստանի հեղինակությունը որպես քաղաքակիրթ երկիր, քաղաքակիրթ պետություն: Նաեւ ուժեղացել են Հայաստանի դիրքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում», հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքին ի պատասխան երեկ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը գրել է. «Փաստորեն, մենք 3 տարի պայքարել ենք, որպեսզի անսահմանորեն բարձրացնենք ավազակապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում` այն ներկայացնելով որպես քաղաքակիրթ պետություն: Նաեւ, 3 տարի շարունակ մենք ավազակապետերին հորդորում էինք գնալ զիջումների ղարաբաղյան հակամարտության հարցում, բայց նրանք չէին հասկանում…»: