ԸԸՀ-ի կազմերը` գաղտնի՞

ԸԸՀ-ի կազմերը` գաղտնի՞
Քիչ առաջ ավարտվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը: Նիստում, լրագրողների ներկայությամբ,  բաց քվեարկությամբ ընտրվեցին  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը։ Ըստ էության բոլոր անդամները կողմ էին քվերակում հանձնաժողովներին: Մոտ երեքուկես ժամ տեւած նիստի ավարտից հետո  լրագրողներին չեն տրամադրվում  ԸԸՀ-ի կազմերը: ԿԸՀ-ում պատճառաբանում են, որ դրանք կտեղադրվեն ԿԸՀ կայքում: Սակայն առավոտվանից ԿԸՀ կայքը չի գործում, պատճառը թերեւս ԿԸՀ շենքում ընթացող նորոգման աշխատանքներն են: Վաղը, ժամը 12-ին, կկայանան ԸԸՀ-ի առաջին նիստերը: