Ի՞նչ կարդալ «ՀՐԱՊԱՐԱԿ»-ի օգոստոսի 16-ի համարում

Ի՞նչ կարդալ «ՀՐԱՊԱՐԱԿ»-ի օգոստոսի 16-ի համարում

ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից վտարված Էդվարդ Անտինյանը չի համակերպվում նոր կարգավիճակին: Թե ինչո՞ւ է ՀՌԱԿ որոշումն անօրինական, գիտի Սոնա Հարությունյանը:



ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը կձախողվի՞, թե՞ ոչ. իշխանական պատվիրակներն աշխատում են ծավալուն փաստաթղթի վրա:



Վահագն Թեւոսյանն անկեղծ ուզում էր հավատալ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, բայց… եկել է մի եզրահանգման՝ ճշմարտությունն ասելուց առաջ  կարդալ է պետք գոնե «Ջելսոմինոն»:



Միայն Կարեն Կարապետյանը կարող էր ապամոնտաժել կրպակները, ի՞նչ է ապացուցել քաղաքապետը վարչապետին:



«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հիմնադիր Աշոտ Պողոսյանի խոսքով՝  նրանց դեռ չեն սպառնացել, բայց մեղադրանքներ առաջադրում են: Երիտասարդ նախաձեռնողի հետ զրուցել է Նատաշա Հարությունյանը:



Համահայկական 5-րդ խաղերի պերճանքն ու թշվառությունը. ի՞նչն էր անակնկալ, այն, որ ՀՀ օրհներգը կիսա՞տ կատարվեց:



Արամ Պաչյանը նկատել է, որ հայկական գերեզմանատները հասել են բակեր, եւ երեխաներն ինքնամոռաց բռնոցի են խաղում՝ թաքնվելով գերեզմանաքարերի հետեւում: Իսկ Ռեյկյավիկում գերեզմանատները մարդկանց համար զբոսնելու հաճելի վայրեր են:



Երկու Սերժ Հայաստանում՝ Թանգյան եւ Սարգսյան. առաջինը երգում էր, երկրորդը՝ լսում. Սոնա Ադամյանն է հետեւել Սերժ Թանգյանի համերգի ընթացքին:

 Այս ամենի մասին ավելի մանրամասն եւ այլ հոդվածներ կարդացեք «ՀՐԱՊԱՐԱԿ»-ի օգոստոսի 16-ի համարում: