Ջիվան Գասպարյանը որոշել է թողնե՞լ մեծ բեմը

Ջիվան Գասպարյանը որոշել է թողնե՞լ մեծ բեմը
«Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ Ջիվան Գասպարյանի համերգն էր: Ըստ կազմակերպիչների, համերգին հրավիրել էին կառավարության ողջ կազմին, ուժային կառույցների ղեկավարներին, սակայն նրանք հարկ չէին համարել «քյաբաբային զվարճությունները» փոխարինել հայ ավանդական երաժշտությամբ: Անգամ ՀՀ մշակույթի նախարարը ներկա չէր: Դահլիճում էին միայն մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը եւ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ թոռան հետ: Որոշ  տեղեկությունների համաձայն, սա Ջիվան Գասպարյանի վերջին մենահամերգն էր՝ նա որոշել է թողնել մեծ բեմը: