Ամեն դեպքում լավ է, որ փոխում են

Ամեն դեպքում լավ է, որ փոխում են
Աբովյան փողոցի սկզբնամասում արդեն մի քանի շաբաթ է՝ մայթերի սալիկներն են փոխում: Անշուշտ, կարելի էր պարզել, թե դրանք եւ ընդհանրապես՝ մայրաքաղաքի մյուս փողոցների սալիկները երբ են տեղադրվել, ինչու են այսքան շուտ շարքից դուրս եկել, եւ ով է գրպանել մեր փողերը, սակայն արձանագրենք՝ ամեն դեպքում լավ է, որ դրանք փոխվում են: Աշնանը ստիպված չենք լինի լարախաղացի նման քայլել այդ մայթերով, որ ցեխաջուրը դեմքներիս չթռչի: